«Վիտալի Բալասանյանի պաշտոնավարումն ուղիղ և անմիջական սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը». Ալեքսանդր Քանանյան
![]() 1702 Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 03:10 Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքասանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիտալի Բաասանեանի պաշտաւնավարումն ուղիղ եւ անմիջական սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգութեանը։ Արցախը Հայաստան եւ Հայաստանի Հանրապետութեան անտրոհելի մաս չհամարող ՀՀ քաղաքացիներ չեն կարող զբաղեցնել որեւէ պետական պաշտաւն․․․ «Երկրորդ հայկական պետութեան» կատարելապէս ապարդիւն եւ սոսկալի ներքին հետեւանքներով յղի հակասահմանադրական յանցախաղը, որի նոր թատերաշրջանի բացմանն այնքան մեծ պատրաստակամութեամբ է լծուել ՀՀ նոր իշխանութիւնը, բոլորիս սպառնում է Արցախի «մակեդոնացման» սցենարով։ Արցախը դարձել է նախկին ապապետական վարչակարգի եւ արտաքին յայտնի տէրութեան սադրիչ հակահայաստանեան գործողութիւնների դաշտ․․․ Շատ վտանգաւոր վիճակ է․․․ Յուսանք՝ վարչապետը շատ ուշ չանդրադառնայ, թե որչա՜փ մեծ գին է վճարելու լեւոնադիր արցախեան հայեցակարգը պահպանելու եւ այն ապակենսունակաբար առաջ տանելու ՍԽԱԼԻ համար։ Վիտալի Բալասանեանի քաղաքական ադեկուատութեան զրոյական մակարդակը, անգամներ դրսեւորած քաղաքական անսկզբունքայնութիւնը, անպատասխանատուութիւնը եւ մարդկային կերպարի շարունակական զգետնումը դարձեալ վկայում են, որ նախկինում բարձր պետական պաշտաւններ զբաղեցրած առաջին արցախեան պատերազմի առանց մեկ իսկ բացառութեան բոլոր «գեներալների» եւ «հերոսների» պաշտաւնավարման ժամանակն ընդմիշտ սպառուել է․․․ Թող հերթով՝ շարքով անցնեն հանգստի եւ երազեն խուսափել արդար դատական պատժից»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
