«Արցախից լուրերը գալիս էին կցկտուր ու իրար հակասող». Նաիրի Հոխիկյան
![]() 906 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 11:30 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի իր հուշերով․ «2016թ. ապրիլի 2-ին շաբաթ օր էր: Ծնունդի էի հրավիրված: Զանգեց մտերիմներից մեկն ու ասաց, որ Արցախում կռիվ է: Ճշտելու համար զանգեցի Ստեփանակերտ, գործընկերներից մեկն ասաց, որ լայնամասշտաբ կռիվ է, կեսօր էր, բայց ավելի քան 20 զոհ արդեն ունեինք: Գնացի աշխատավայր: Գործընկերների հետ քննարկեցինք լրատվական հոսքի ճիշտ մատուցումը, որպեսզի մի կողմից հանրությանը խուճապի չմատնենք, մյուս կողմից չթաքցնենք այն, ինչ կատարվում է Արցախում: Երեկոյան կողմ ՀՀ նախագահը հայտարարեց 20-ից ավելի զոհի մասին: Արցախից լուրերը գալիս էին կցկտուր ու իրար հակասող: Գիշերը զանգեց ընկերներից մեկն ու ասաց, որ երկուսիս անունն էլ գրել է կամավորական ջոկատի մեջ: Պատրաստվում էինք ամսի 3-ի երեկոյան մեկնել Արցախ, բայց միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ իմ աշխատավայրից ևս պետք է խումբ մեկնի՝ տեղում լուսաբանելու: Հաջորդ օրը գործընկեր օպերատորի և վարորդի հետ ճանապարհ ընկանք: Արենիում գինի վաճառող ծանոթ կնոջ մոտ կանգնեցինք, արցունքն աչքերին մի քանի շիշ գնի դրեց հետներս. «կտանեք մեր տղերքին, մեր զինվորները կպահեն Արցախը, վստահ եմ»,- ասաց: Գորիս չհասած՝ ծանոթները զանգեցին, թե սիսիանցի կամավորների մի ջոկատի վրա ադրբեջանական կամիկաձե դրոն է ընկել. կան զոհեր: Հետո անհանգստացած մեկ ուրիշը զանգեց, թե լրագրողների մեքենայի են թիրախավորել, լավ է՝ վնասներ չկան: Ամբողջ ճանապարհը լարվածության, նոր զոհերի, կորցրած տարածքների մասին լուրերի և մեծ թվով ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ էր անցնում: Ստեփանակերտում տղամարդ շատ քիչ կար. բոլորը ռազմաճակատում էին: Հանդիպեցի Դավիթ Բաբայանին (David Babayan). այլայլված էր, մոռացել էր, որ ծննդյան օրն է: Մի քիչ զրուցեցինք, երկու օր ոչինչ չէր կերել, բայց դա էլ չէր հիշում: Ասաց. «նախագահն էլ ոչինչ չի կերել, բայց դա էլ կարևոր չի, մենք տղերք ենք կորցնում, հասկանում ե՞ս, տարածքներ ենք կորցնում: Ծանր է վիճակը, բայց չենք էլ կարող հայտարարել: Բայց պետք է ուշքի գանք, պետք է հետ բերենք»: Մեկնեցինք Հադրութ. հակասական լուրեր կային այնտեղից: Դավիթը խնդրեց, որ հետներս 3 արտասահմանցի լրագրողների տանենք: շարունակելի...»։ |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
