«Հայաստանում հերոսներին հարգել չգիտեն». Ապրիլյան պատերազմում զոհված զինվորի մայրը հիասթափված է
![]() 835 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 12:15 Ապրիլյան պատերազմի մասնակից Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտը, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր: Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ շատ վիրավորված է քաղաքացիներից. «Ես շատ հիասթափված եմ, որ ապրել եմ Հայաստանում: Հերոսներին հարգել չգիտեն: Մեր մահացած որդիներին էլ չեն հարգում, ծնողներին էլ չեն հարգում: Իշխանություններից ես ոչ մեկից դժգոհ չեմ, այլ՝ քաղաքացիներից. կան քաղաքացիներ, որ իրենց տվյալ տեղում պահել չգիտեն, չգիտեն՝ իրենց կողքն ով է կանգնած։ Չէ՞ որ լսում ենք այդ բոլոր խոսակցությունները: Ուղղակի ես շատ եմ ափսոսում, որ մեր բոլոր զոհերը հանուն հայրենիքի, հանուն հայի տվեցինք, ամեն մեկը չէ, որ կարող է «հայ» կոչվել»,- ասաց հերոսի մայրը: Տիկին Անահիտը չցանկացավ մանրամասնել՝ ինչը կամ ով է իրեն այդպես վիրավորել. «Ասում էին՝ թող չգնային, թող չկռվեին. իմ որդին զինվոր է եղել, իմ որդին կամավոր չի գնացել, նա ընդամենը 9 ամսվա ծառայող է եղել: Իմ որդին խոշտանգվել է, էդ ամբողջ նկարներն իմ մոտ են: Ո՞նց կարող են նրանք նման արտահայտություններ անել: Ես իմ որդու նկարները դրա համար եմ պահում, երբ որ բոլորը կզգան, որ նրանք հերոսներ են, ես կհանդարտվեմ, կպատռեմ այդ նկարները: Շատ տհաճ է, որ նման արտահայտություններ են անում: Ես ուղղակի կխնդրեի, որ հարգեն»,- ասում է որդեկորույս մայրը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
