Թուրքիայի իշխող կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները
![]() 363 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 21:45 Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը, որոշում է կայացրել բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլի 39 համայնքներում։ ԱԶԿ-ի պնդմամբ՝ ընտրությունները Ստամբուլում անցել են ընտրախախտումներովմ գրում է Ermenihaber.am-ը՝ հղումա անելով Haberler-ին: ԱԶԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նաև բողոքարկել Անկարա նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Բացի ԱԶԿ-ից, ընտրությունների արդյունքները Իգդիր նահանգում բողոքարկելու է նաև «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցում էր իշխող ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած։ Ընտրությունների նախնական արդյունքներում Իգդիրի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԱՇԿ-MHP) թեկնածուն: Ավելի վաղ էլ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձանաժողովը, մասամբ ամփոփելով մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հայտնել էր, որ Ստամբուլում քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 4.131.751 ձայն: Ըստ ընտրական հանձնաժողովի՝ իշխող կուսակցությունը պարտություն է կրել Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մերսին, Անթալիա և այլ խոշոր քաղաքներում։ Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
