«Մոտակա տասնամյակում Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնարին է»․ Կարեն Վրթանեսյան
![]() 300 Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 14:35 Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին ինձ շատ են հարցնում, թե ինչ դասեր են քաղվել Ապրիլյան մարտերից։ Ամենակարևոր եզրակացությունը 2016-ի ապրիլից երևի թե այն էր, որ մոտակա տասնամյակում Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնարին է, լայնածավալ պատերազմը կարող է վերսկսվել ամեն պահին։ Ավելին՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը վերջապես ընկալեց, որ Ադրբեջանից էլ զատ լուրջ մարտահրավերներ կան և մեր տարածաշրջանում զարգացումները կարող են շատ ռիսկային լինել մեր երկրի անվտանգության համար (Թուրքիայում, Իրանում կամ Սև ծովում իրավիճակի սրում և այլն, և այլն)։ Այս մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելու համար մեզնից պահանջվում էր բնակչության ու պետական կառույցների առավելագույն մոբիլիզացիա։ Այդպիսի մի հայեցակարգ առաջ քաշեցին, անվանելով այն «Ազգ-բանակ»։ Այսօր այդ հայեցակարգի շրջանակներում սկսված առանձին ծրագրեր շարունակվում են, բայց ընդհանուր առմամբ այդ անվան հիշատակումը նոր իշխանությունները չեն խրախուսում։ «Ազգ-բանակին» համարժեք որևէ այլ բան էլ չի առաջարկվել ու դժվար էլ կարողանան առաջարկել։ Դե չէ, կարող են տնազ անել (այսօր պետապարատի արածի մեծ մասը PR-կապիկություններ են), բայց իրականում աշխատող բան չեմ հավատում, որ ձգեն․․․ Կարելի է ասել, որ Հայաստանի ներկա իշխանություններն 2016 թ․ Ապրիլյան մարտերից իրենց դասերը չեն քաղել»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
