«Այս պատերազմը չի նմանվելու նախորդ՝ որսորդական հրացաներով պատերազմին»․ Սևակ Դերձյան
![]() 767 Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 17:20 Տնտեսագետ Սևակ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ալիևը կրկին հայտարարում է, որ ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը և միլիարդավոր դոլարներ՝ ավելի ճշգրիտ մեր ամբողջ բյուջեի չափ գումարներ է ծախսում զինվելու և հայատյացություն սերմանելու համար, իսկ մենք զբաղված ենք ոտանավորներ գրելով, սելֆիով կամ մեկ այլ շոուով: Այնինչ պատերազմի հանկարծակի սկսվելու դեպքում Հայաստանի 80%-ը դառնալու է պալիգոն և հասանելի՝ թշնամու հեռահար հրետանու արկերի համար, իսկ օդուժի համար՝ 100%-ը: Եվ այս պատերազմը չի նմանվելու նախորդ՝ որսորդական հրացաներով պատերազմին, այլ ամեն ինչ ավելի քան լուրջ է: Խորհրդային տարիներից մեզ բաժին հասած գազապաստարաները կամ քանդվել են կամ թալանվել և ավերվել, կամ էլ վերածվել ստորգետնյա օբյեկտի: Այնինչ մեզ համար կենսական նշանակություն ունի նման գազապահեստարաների և արկապահեստարաների ստեղծումը, գոնե խոշոր քաղաքներում, ապահոված մեկամսյա սնդով, հակագազերով և այլ պաշտպանական միջոցներով: Այս ամենն իսկապես հիշեցնում է խրախճանք ժանտախտի ժամանակ, և վերջապես մենք լացող ազգից վերածվելու ենք պայքարողի և մեր ճակատագիրը կերտողի, թե՝ ոչ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
