Լիսկան է բեմադրել իր դեմ մահափորձը. ամբաստանյալը սենսացիոն հայտարարություն է արել
![]() 975 Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 23:45 Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործովամբաստանյալներից մեկն այսօր դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանն այսօր առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը: Armtimes.com-ը գրում է, որ այս գործի շրջանակում նախաքննության սկզբում ձերբակալվել էր նաև Արա Բուդաղյանը, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէի տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
