«Մենք վախ ընդհանրապես չունենք». Փաշինյանը խոսել է Ալիևի հետ բանակցությունների մասին
![]() 619 Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 22:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին: Լրագրողի հարցին՝ արդյունավե՞տ էր արդյոք այդ հանդիպումը, նա պատասխանեց. ««Արդյունավետ» ասելով՝ մենք ի՞նչ էինք ակնկալում: Քանի դեռ ԼՂ հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ չէ, եթե այդ տրամաբանությամբ նայենք, բայց համանախագահների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, և այդ տեքստի շուրջ բոլորս համաձայնել ենք: Կարելի է նաև այդպես մեկնաբանել, որ քանի հարցը չի կարգավորվել, արդյունավետ չէ: «Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, մենք պատերազմից վախեցող չենք: Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, ապակառուցողական բան չկա: Ո՞վ է մտածում, որ եթե պատերազմ սկսվեց, Հայաստանը հանձնվելու է: Մենք ասում ենք՝ թիվ մեկ ջատագովն ենք, որ ԼՂ հարցը լուծվի բացառապես խաղաղ, բանակցային եղանակով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս խաղաղության օրակարգն առաջ քաշենք: Եթե մենք խաղաղության օրակարգից խոսում ենք անընդհատ, թող ոչ ոք տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք: Ինչքան մենք վախենալու բան ունենք, էնքան ադրբեջանցիները, տարածաշրջանը, բոլորն ունեն: Պատերազմում փլավ չեն բաժանում, որևէ մեկը թող չմտածի, որ եթե մեր դեմ պատերազմ սկսեն, փլավը բաժանելու ենք բոլորին: Մենք պարտադրելու ենք խաղաղությունը, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու, ու դա մեր պատերազմը չի լինելու: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք պարտադրելու ենք»,- ասաց վարչապետը: Լրագրողների դիտարկմանը, թե ինքը բանակցությունները սկսել է այն կետից, որտեղ թողել էր Սերժ Սարգսյանը, Փաշինյանն արձագանքեց. «Ես այդ կետից չեմ սկսել, դա հաջորդ թյուրիմացությունն է: Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա շատ կարևոր նրբություն է»,- ասաց նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
