Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ ելույթի մասին
![]() 618 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 15:45 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բռենդը դրսում այլևս չի վաճառվում, և բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին և անվտանգային քաղաքականությունը չի կարելի։ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում դրոշակ դարձած «խաղաղասիրական» քաղաքականության դիսկուրսը տարօրինակ է։ Ի՞նչ է նշանակում խաղաղության նախապատրաստել։ Եթե նկատի ունի ատելություն քարոզչությունը, ապա ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում նման քարոզչություն չկա, և տվյալ դեպքում պետք էր բացառապես շեշտել Ադրբեջանը։ Իսկ եթե կարգավորման հարցում փոխզիջումներին նախապատրաստելու մասին է, ապա մինչև հայտնի չլինեն կարգավորման սկզբունքները և պայմանները, խաղաղության օրակարգ ձևավորվել չի կարող։ Խիստ տարօրինակ էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որևէ հիշատակման բացակայությունը։ Փաշինյանը ո՛չ հիմնական ելույթում, ո՛չ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց ցեղասպանության մասին։ Փաշինյանը ակնհայտորեն սվաղեց քաղաքական հիմքով հետապնդումների մասին հարցը։ Տհաճ է արձանագրել, որ ՀՀ վարչապետն իր ներքին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ավելի ագրեսիվ է և անհանդուրժող, քան արտաքին աշխարհի մեր հակառակորդների հանդեպ։ Իսկ վերջում հիշեցնեմ, որ Հայաստան-ԵՄ այդքան գովերգվող համաձայնագիրը, որը Նիկոլ Փաշինյանը համարեց բարեփոխումների օրակարգ, բացառապես նախորդ իշխանությունների և անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքբերումն է։ Արտաքին քաղաքականությունը մնում է Փաշինյանի աքիլեսյան գարշապարը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
