«Նման կենդանիներն իրավունք չունեն խոսելու Թուրքիայի հայ համայնքի անունից». Ն. Զոհրաբյան
![]() 758 Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 15:00 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1915թ. հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի դավաճան ժառանգ Մարգար Եսայանը կրկին ակտիվացել է: Էրդողանի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, հայտնի թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է: Վերջինս քննադատել է Իտալիայի պատգամավորների պալատին՝ Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման համար: Թրքաբարո թափթփուկը Իտալիայի խորհրդարանականների որոշումը համարել է պոպուլիզմ և հայտարարել է, որ ինքը ՝ որպես Թուրքիայում ապրող ազգությամբ հայ և Թուրքիայի քաղաքացի, դեմ է նման որոշումներին: Ժամանակին, երբ որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ես, գուցեև ցենզուրայից դուրս, իր տեսակին խիստ բնորոշիչ բառ ասեցի այս կենդանուն, իմ հարցը Թուրքիայի պատվիրակության կողմից հասցվեց մինչև էթիկայի հանձնաժողով, որ ես անարգել եմ թուրքական պատվիրակության հայ անդամին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
