Մանսուրյանի նոր ստեղծագործությունը` «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար
![]() 556 Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 01:30 Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտարներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին»,- ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը մաեստրոն համարում է մշակութային կարևոր քայլ և յուրօրինակ մկրտություն, որ ստանձնել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը: «Իմ պարտքը համարեցի միանալ քաղաքի նոր իրադրությանը և լինել երիտասարդների կողքին»,-ասում է Տիգրան Մանսուրյանը: Վերջին շտկումները, մակագրում և ժամանակն է շարժվելու: Առջևում մաեստրոյի, նվագախմբի ու «Երևան» ստեղծագործության առաջին հանդիպումն է: Անհանգիստ են նաև երեխաները: Մաեստրոն արդեն դահլիճում է, տեղավորվում է ետևի շարքերում: Բայց սա՝ միայն առաջին րոպեներին: Նվագախմբի կազմում Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 8-16 տարեկան 120 սաներ են: Մեծ է նաև երգչախումբը. շուրջ 300 հոգանոց մանկապատենական ստեղծագործական կոլեկտիվի երկացանկում կհնչեն բացառապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի Պատարագից «Սուրբ, Սուրբ» հատվածը, «Հայաստանը», էդգար Հովհաննիսյանի «էրեբունի -Երևանը», նաև Միրզոյանի «Շուշանիկ», Անուշավան Տեր Ղևոնդյանի «Ախթամար»-ն ու Մանսուրյանի կինոմեղեդիներ: «Ցանկացած ստեղծագործողի, առավել ևս պատանիների համար երևի թե երազանքի նման է, երբ իր փորձին ներկա է լինում անձամբ Մանսուրյանը: Կարծում եմ, այս օրը դեռ երկար կմնա նրանց հիշողությունում»,- նկատում է Տիգրան Վիրաբյանը: Պատանեկան նվագախումբ ունենալու փորձեր քաղաքապետարանն արել է: Սակայն այս ծրագրի շնորհիվ Երևանը կունենա մշտական նվագախումբ, որի ծախսերը կհոգա համայնքը: «Որդեգրել ենք մի քաղաքականություն. զատել լավագույններին և նրանց համար նոր հնարավորություններ ստեղծել: Այս առումով՝ ծրագիրը նաև ուսուցողական բնույթ է կրում, որպեսզի սերնդափոխության ժամանակ կրտսերները ձգտեն լինել լավագույններից և ընդգրկվեն այս կոլեկտիվի կազմում»,- նշում է Տիգրան Վիրաբյանը: Հնչում է երկար սպասված «Երևանը» ստեղծագործությունը: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է: «Մանսուրյանի նոր ստեղծագործությունը, որը նվիրել է մեզ, մեծ պատիվ է: Մաեստրոն սիրում է եթերային գույներ, և շատ համապատասխանում է այս գործիքավորումը. Միայն լարայիններ, ֆլեյտաներ և կլառնետ: Զգում ես, որ մարդն ապրել է այս ստեղծագործությունը և մի տեսակ ոչ երկրային բան կա»,-նշում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, նաև պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը: «Երեխաները պրոֆեսիոնալներ են ու գիտեն իրենց աշխատանքի ամբողջ էությունը: Պետք է աշխատենք, կատարելագործենք, գեղարվեստական մարմին տանք: Երբ լսում էի, գիտեի ու զգում էի, որ ճիշտ է, այսպես պետք է հնչի երգը՝ առանց ավելորդ հուզականության, մաքուր ապրում»,- ընդգծում է Տիգրան Մանսուրյանը: Նվագախմբի առաջին համերգը կկայանա հուլիսին՝ նվիրված Կոմիտասի 150 և Մանսուրյանի ծննդյան 80-ամյակներին: Երևանյան բեմելից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա նաև Հայաստանի մարզերում և Արցախում: «Գիտեք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Մանսուրյանի ծննդյան օրը խոստացավ, որ տարին լինելու է մանսուրյանական, և մենք հիմա խոստման հետքերով փորձում ենք ամեն ինչ անել: Այս համերգային ծրագիրը ընդամենը մի մասն է այն մեծամասշտաբ ծրագրերի, որ մենք իրականացնելու ենք Մանսուրյանի 80-ամյակի միջոցառումների շրջանակում»,-նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Այս հանդիպումը պատանիները դեռ երկար կհիշեն՝ որպես իրենց կյանքի պատմական ու գուցե նաև բեկումնային օր: Մաեստրոն երեխաներին հրաժեշտ չտվեց. մինչ նոր հանդիպում: |
Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
325Երեկ, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
37416.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
24915.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
62515.09.2025, 01:30«Դուք էդքան փողամեռ ու պալատակա՞ն եք». Արթուր Հայրապետյան
46115.09.2025, 01:24Կսահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը
31714.09.2025, 22:30Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»
46512.09.2025, 08:45«Դիմել եմ Տիգրան Ավինյանին՝ հասկանալու այս որոշման պատճառները»․ Քրիստինա Վարդանյան
50111.09.2025, 00:48