Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ի նպաստ հերոս Թեհլերյանի պաշտպանության». 1921թ. բացառիկ պաստառ

«Ի նպաստ հերոս Թեհլերյանի պաշտպանության». 1921թ. բացառիկ պաստառ
453
Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ., 01:10

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ի նպաստ հերոս Թեհլերյանի պաշտպանության». 1921 թվականի մայիսի 15-ին Բոստոնում կայացած ամերիկահայ համայնքի հրապարակային համաժողովի բացառիկ պաստառը:
1921-ի մարտի 15-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին, որից հետո ձերբակալվեց, սակայն 1921-ի հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան անպարտ ճանաչեց, և նա ազատ արձակվեց։
Պատկերը՝ "Armenian Legacy in America: A 400-Year Heritage" գրքից