«Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր»․ Էդուարդ Շարմազանով
![]() 474 Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 13:35 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր․ Փաշինյանի հարցազրույցը «Независимая газета»-ին խնդրահարույց և անհեթեթ պատասխաններ էր պարունակում: Տպավորություն ստեղծվեց, թե գործ ունենք ոչ թե պետության առաջնորդի պաշտոնն ստանձնած մարդու, այլ ինքնանպատակ, «դուխով» գլխարկի ազդեցության տակ մնացած մարդու հարցազրույցի հետ: • Հայ- ամերիկյան հարաբերություններ Փաշինյանն ասում է՝ Հայաստանի ոչ մի կառավարություն չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես՝ ինքը: Նախ, սուպերմենի կերպարի տակ մնացած Նիկոլին ասեմ, որ վարչապետի գլխավոր գործառույթը ոչ թե ինքնանպատակ քննադատելն է, այն էլ՝ ԱՄՆ-ին, այլ գործընկերային հարաբերություններ զարգացնել՝ ի շահ երկու ժողովուրդների: Եվ երկրորդ, եղբա՛յր, տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, որը խորհուրդ տվեց մեզ հրաժարվել պատմական կաղապարներից: Ինչո՞ւ էիր, ինչպես ժողովուրդն է ասում, բերանդ ջուր առած լռում: • Հայ-ռուսական հարաբերություններ Անդրադառնալով Քոչարյանի դեմ շինծու գործին, ասում է՝ Ռուսաստանում հաճախ են իրենց ընկեր համարել գործիչների, ովքեր ժողովրդականություն չեն վայելել: Այստեղ են ասել՝ սեփական աչքի գերանի փոխարեն ի ցույց մի դիր դիմացինի աչքի չոփը: Կյանքում բացի դիմացիններին վարկաբեկելուց և ցեխ շպրտելուց այլ բան չարած մարդն իրեն իրավունք է վերապահում գնահատել Արցախի հերոսներին և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ճարտարապետներից մեկին: • Ասում է՝ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն: Այստեղ են ասել՝ չգիտեմ՝ լամ, թե խնդամ: Այդ ինչպե՞ս է ստացվում՝ քո հետ քայլողին ստորագրությամբ են բաց թողնում, իսկ նախկին նախագահին և ևս մեկ Արցախի հերոսի կալանավորում են: Ինչպե՞ս: • Փաշինյանը կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը և խոսելով մարտի մեկի մասին՝ հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը գնդակահարել է սեփական ժողովրդին: Ո՞ւր են փաստերը, ո՞ւր են 10 զոհերի մեղավորները: Փաշինյանը հերթական անգամ իր կարծիքը փորձում է ճշմարտության փոխարեն հրամցնել այս անգամ արդեն ռուսական լրատվամիջոցներին: Ես էլ կասեմ՝ իրավունք չունի վարչապետ լինել նա, ով անմեղության կանխավարկած է խախտել, մարդկանց խաբել է, ատելություն քարոզել, օտարերկրյա գործակալների մասին իմացել և ոչինչ չի արել նրանց վնասազերծելու համար: Ինչպես նաև լռել, երբ ԱԺ-ից տրանսգենդերության քարոզ է հնչել: Հ.Գ. Ժողովրդականություն բառը շատ է սիրում Փաշինյանը: Իրեն փոխանցեք, որ մեկ տարի հետո իր ժողովրդականությունից փոքրատառ ժ տառն է մնալու»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
