«2016-ի այս օրը փաստացի ավարտվեց ապրիլյան պատերազմը». Կարեն Հովհաննիսյան
![]() 515 Կիրակի, 28 ապրիլի, 2019 թ., 20:30 Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ի այս օրը՝ ապրիլի 28-ին, փաստացի ավարտվեց ապրիլյան պատերազմը, որը չգիտես՝ ինչու, ստացել է քառօրյա պատերազմ անվանումը: Ապրիլի 27-ին և 28-ին ադրբեջանական զինուժն ակտիվ հերտակոծության է ենթարկում մեր տարածքները՝ թիրախավորելով համեմատաբար սահմանագծից հեռու տեղակայված զորամասերը: Ադրբեջանը հրետակոծությունը հիմնականում իրականցնում էր բնակավայրերի թիկունքում տեղակայված հրետանային դիրքերից: Ադրբեջանական զինուժը կիրառում է 85, 100, 122 ու 152 մմ թնդանոթներ, ԲՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 («Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիր: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվում շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվում նաև Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Արցախյան կողմն անցնում է պատասխան կրակի, որի արդյունքում բնակավայրերի թիկունքում թաքնված հրետանային դիրքերը ոչնչացվում են, տուժում են նաև բնակավայրերը, որի հետևանքով խուճապ է սկսկվում Ադրբեջանի բնակավայրերի բնակչության շրջանում: Թերևս հենց մեր պատասխան և ջախջախիչ հակահարվածով վերջ դրվեց ապրիլյան գոնե հեռահար պատերազմին: Նկարում ադրբեջանական բնակավայրերից մեկի թիկունքում տեղակայաված հրետանային դիրքերն են, որտեղից էլ հրետակոծվում էին հայկական կողմի բնակավայրերը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
