«Ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել». Ռուբեն Մելիքյան
![]() 473 Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 10:05 Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում եղել է դեպք, ու ոչ շատ վաղուց, որ ագրեսիվ տրամադրված ինչ-որ մարդկանց բազմություն տապալել է պետության նախկին ղեկավարի ասուլիս։ Ընդ որում, պետության այդ նախկին ղեկավարի նկատմամբ առկա էր հանրային գերակշիռ բացասական կարծիք։ Ո՞վ դատապարտեց։ Շատ ավելի փոքրաթիվ մարդիկ, շատ ավելի քիչ ագրեսիա դրսևորելով, տապալել են մի ինչ-որ խմբի պատրաստած շատ վիճելի մի ձեռնարկի շնորհանդես, որ վերաբերում էր 3-6 տարեկան երեխաներին։ Ընդ որում, այդ ձեռնարկը պատրաստած խմբի նկատմամբ նույնպես առկա է հանրային գերակշիռ բացասական կարծիք։ Իրար հերթ չտալով՝ դատապարտում են։ Արժեքներ են մեջբերում, բաներ են անում։ Իրականում ոչ թե արժեքներ են պաշտպանում, այլ յուրայիններին։ Հիմա արժեքների մասին։ Իմ կարծիքով, ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել՝ «անհասկանալի» գաղափարներ տարածելով (օրինակ՝ որ 3-6 տարեկան երեխան պետք «իրավունք ունենա» մենակով փակվել իր սենյակում ու ակնկալել, որ ոչ ոք ներս չմտնի... ԱՅ ՔԵԶ ԲԱՆ!!!)։ Ինքնակարգավորման, ազատականության տրամաբանությունն այստեղ այնքան էլ չի աշխատում, և պետությունը պետք է որոշակի միջամտություն իրականացնի՝ կարգավորիչ գործառույթի շրջանակում։ Գուցե պետք է մտածել լիցենզավորման կամ թույլատվական բնույթի ա՞յլ ընթացակարգի մասին։ Ամեն դեպքում, սա այն հարցն է, որ խոսքի ազատության համաչափ սահմանափակումը՝ երեխայի լավագույն շահից ելնելով, կարծում եմ, թույլատրելի կլինի»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
