«Քոչարյանի հարցով պաշտոնական Ստեփանակերտին օգտագործում են. դա վտանգավոր է». վերլուծաբաններ
![]() 479 Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 00:55 Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ թույլ տալով, որ վերջինս մասնակցի Արցախում նախատեսված տոնակատարություններին: Վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի եթերում նշել է, որ նրանք, ովքեր Արցախի գործող և նախկին նախագահներին խորհուրդ են տվել դիմում գրել, թերացել են իրավական առումով, քանի որ գործն արդեն գտնվում է դատարանում և դատախազության իրավասության տիրույթից դուրս է: «Արցախում թափ է առել 2020թ. տեղի ունենալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների արշավը, ներգրավված դերակատարները նախկին համակարգի տարբեր թևեր են, և այս համատեքստում հետաքրքիր տողատակեր կարող են լինել՝ բացի ընդհանուր համակարգային շահից»,- նշել է Բադալյանը: Վերլուծաբան Մհեր Ղալեչյանը չի բացառում, որ վերոնշյալ դիմումի շարժառիթը կարող է լինել Մարտի մեկի գործով դատավարությունը: Նրա դիտարկմամբ՝ մանիպուլյացիայի վառ վկայություն է այն, որ հարյուրավոր քաղբանտարկյալներ են եղել նաև Ռ. Քոչարյանի օրոք, և թեև նրանցից շատերն ազատամարտիկներ էին, բայց ոչ մեկի համար երբևիցե Արցախի իշխանությունները չեն բարեխոսել, այսպիսի դիմում չեն գրել: Ըստ վերլուծաբանների՝ Արցախի նախկին և ներկա նախագահների խնդրանքը աջակցություն էր Ռոբերտ Քոչարյանին: Վերլուծաբաններն այն համոզմանն են, որ Քոչարյանի հարցով պաշտոնական Ստեփանակերտին օգտագործում են, ինչը վտանգավոր է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
