Երևանում անցկացվել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը
![]() 552 Հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ., 19:25 Մայրաքաղաքում անցկացվել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը: Բազմաթիվ քաղաքացիների հետ քայլերթին միացել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ: Քայլերթի մասնակիցների ձեռքում Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարներն էին: Քաղաքապետ Հայկ Մարությանը քայլերթին մասնակցում էր պապի՝ Գարեգին Քրքրյանի լուսանկարը ձեռքին: «Նկարի վրա պատկերված է իմ պապիկը, որը 1941թ.-ին մեկնել է պատերազմ՝ մինչև 1945թ.-ի ամառը և, փառք Աստծո, վերադարձել տուն: Սա ինձ համար շատ կարևոր է, ես հպարտ եմ թե իմ պապիկով, թե մեր հայ ազգի բոլոր հերոսներով, ովքեր շատ մեծ ներդրում ունեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում»,- նշել է քաղաքապետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից մեկնարկած քայլերթը շարունակվել է մինչև Կիրովի անվան մանկական զբոսայգի: Քաղաքապետ Մարությանը հանգստի գոտում ծաղիկներ է խոնարհել Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հերոս օդաչուի հիշատակին: «Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
