«ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել 140․000 եվրո». Վահե Գրիգորյան
![]() 525 Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 16:10 Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԻԵԴ այսօրվա՝ Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում (վճռի հղումը քոմենթում)։ Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից, և այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին և պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական և ոչ նյութական վնասի մասին գործընթացները։ Մինչև երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն և դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչև վերահսկողական և կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաև՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ «երկնիշ տնտեսական աճ»-ի գեղանկարչության, «օտարերկրյա ներդրումների» վիճակագրությունն ուռճացնելու, ․․․ բազում այլ «ձեռքբերումների» համար։ Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140․000 եվրո գումար՝ պատճառված վնասի փոխհատուցման համար։ Շնորհավորում եմ դիմողին և իր ներկայացուցչին այս վճռի կապակցությամբ»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
