«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «1990-1994-ականներին հայկական բանակի իրական ստեղծողները, ովքեր կառուցում էին համակարգ, ովքեր կառուցում էին օպերատիվ պլանավորման ձեռագիր, ովքեր մեր բանակի իրական ռազմավար-ստրատեգներն էին.
Ռազմական համակարգի ձևավորման ռազմավարները.
Քրիստափոր Իվանյան
Նորատ Տեր-Գրիգորյանց
Գուրգեն Դալիբալթայան
Օպերատիվ պլանավորում և մարտական գործողությունների ղեկավարման ռազմավարները.
Արկադի Տեր-Թադևոսյան
Լեոնիդ Զինեվիչ
Քրիստափոր Իվանյան
Հետախուզության մասով՝ Միքայել Հարությունյան:
Այս անունները այսօր շատերին ոչինչ չեն ասում, բայց այս մարդիկ էին այն հիմնական պրոֆեսիոնալները, ովքեր թողնելով ԽՍՀՄ, իսկ հետո ՌԴ բանակում բարձրագույն պաշտոնները կամ հետո ունենալու հնարավորությունը, իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման, հետո՝ կայացման գործին։
Նորատ Տեր-Գրիգորյանցը և մյուսները, թերևս բանակային համակարգի կառուցման այն հիմնական ստրատեգներն էին, ովքեր այդ պատմական ժամանակահատվածի համար արեցին ավելին՝ քան հնարավոր էր։
Ու էլի շատերը նրանց հետ...»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3408:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
10303:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
18400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
11600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
123Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
105Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
122Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
109Երեկ, 18:00