Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Չայկան հետևո՞ւմ է Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին»․ Հակոբ Բադալյան

«Չայկան հետևո՞ւմ է Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին»․ Հակոբ Բադալյան
51
Այսօր, 22:36

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան էջում գրել է. «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի համեմատաբար նոր ղեկավար Իգոր Չայկան, որ Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Չայկայի որդին է, հայ–ռուսական հարաբերության ներկայիս վիճակը բնորոշել է իբրեւ ընտանեկան խնդիր։ Ըստ նրա, հայ–ռուսական հարաբերությունը մեծ ընտանիքի նման է, որտեղ ամեն բան պատահում է։

Հետաքրքիր է, Չայկան հետեւո՞ւմ է Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին, ավելի շուտ՝ ընտանեկան բռնության դեմ արշավին։

Համենայն դեպս շատ սիմվոլիկ է Աննա Հակոբյանի արշավի ֆոնին հայ–ռուսական հարաբերությանը Չայկայի տված այդ գնահատականը։

Չայկան իր նոր պաշտոնին նշանակվեց ապրիլին, երբ ՌԴ նախագա Պուտինը որոշեց փոխել արտերկրում, առավելապես հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի «փափուկ ուժի» գործիքակազմի մաս «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարին։ Ի՞նչ է փոխվել Չայկայի նշանակումով, այդքան էլ պարզ չէ։ Իսկ դա, թերեւս, նշանակում է, որ այդքան էլ շատ բան չի փոխվել»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան