«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ վեց տարի… Ուղիղ վեց տարի է անցել պատերազմից, բայց այս ամբողջ ընթացքում իշխանությունը այդպես էլ չհամարձակվեց մեզ ասել ստույգ թիվը։ Չհամարձակվեց հրապարակել մեր զոհված հերոս տղաների ամբողջական անունները։
Քննիչ հանձնաժողովը քննեց, ուսումնասիրեց, զննեց… Բայց ի՞նչ պարզեց։ Ի՞նչ եղավ այդ նյութերի հետ։ Որտե՞ղ են այսօր այդ փաստերը, այդ անունները, այդ ճշմարտությունը։ Շատ բան մնաց չասված, շատ հանգամանքներ՝ չբարձրաձայնված, իսկ նյութերը կարծես փակվեցին արխիվներում։ Ու երևի ամենասարսափելին այն է, որ կարող է մի օր էլ մենք չիմանանք ամբողջ ճշմարտությունը…Ուստի այսօր ուզում եմ դիմել բոլոր հերոսածին ծնողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կանգնած են զոհված տղաների ծնողների կողքին։ Եկե՛ք մեր ուժերով փորձենք անել այն, ինչ տարիներ շարունակ չի արվել։ Գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, մարզ առ մարզ ճշտենք մեր զոհված տղաների անուններն ու թիվը։ Ոչ թե պարզապես մի թիվ ունենալու համար։
Այլ որպեսզի վերջապես իմանանք՝ քանի՞ մարդկային կյանք ենք կորցրել։ Ովքե՞ր են եղել այդ տղաները։ Ո՞ւմ որդին էր նրանցից յուրաքանչյուրը։ Ո՞ւմ հայրն էր, եղբայրը, ամուսինը, սիրելին… Որպեսզի այլևս շաբաթը մեկ, ամիսը մեկ կամ տարին մեկ մեզ տարբեր թվեր չասեն։ Որպեսզի մեր հերոսների կյանքերը «պլյուս-մինուսով» չհաշվարկվեն։ Որպեսզի որևէ մեկը չհամարձակվի շատ թիվ ասողի վրա հարձակվել՝ փոխարենը ճշմարտությունը ներկայացնելու։
Հերի՛ք է անարգեք մեր տղաների հիշատակը։
Մենք խոսում ենք ոչ թե վիճակագրության մասին։
Մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Յուրաքանչյուր թիվ՝ մեկ մայր է, որ որդուն այլևս չի գրկելու։
Յուրաքանչյուր անուն՝ մի ամբողջ ընտանիքի չապրած ապագա է։ Յուրաքանչյուր զոհված տղա՝ մի աշխարհ է, որ այլևս չկա։ Եվ մենք իրավունք ունենք իմանալու նրանց բոլորի անունները։ Ոչ ոք իրավունք չունի մեր հերոսներին վերածելու պարզապես թվի։ Մենք պարտավոր ենք գտնել նրանց անունները, ճշտել իրական թիվը և պահել նրանց հիշատակը այնպես, ինչպես նրանք արժանի են։
ՀԱՐԳԵԼԻ ՀԵՐՈՍԱԾԻՆ ԾՆՈՂՆԵՐ ՍՐՏԱՑԱՎ ՄԱՐԴԻԿ ՕԳՆԵՆՔ ։
ԼՈԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՅԱՆՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՆՔ ԽՈՍՈՒՄ։
ԲԱՎ Է ԱՆԱՐԳԵՆ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ
ՄԻՉև ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 ՃՇՏԵՆՔ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՆՔ
ԵՎ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ՀՆՉԵՑՆԵՆՔ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ։
ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՉԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ»։

«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
32Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
69Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
76Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
78Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
74Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
86Երեկ, 17:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
85Երեկ, 17:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
86Երեկ, 16:42