Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Իրավապահ համակարգին թույլ չի տվել փոխվել հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր ապօրինի հրահանգներով»․ Ժաննա Ալեքսանյան

«Իրավապահ համակարգին թույլ չի տվել փոխվել հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր ապօրինի հրահանգներով»․ Ժաննա Ալեքսանյան
52
Այսօր, 22:12

«Չեմ ակնկալում որևէ փոփոխություն իրավապահ համակարգում, քանի որ իրավապահ համակարգին թելադրում, ուղղորդում և ուղղակի հանձնարարակականներ է տալիս ՆԻկոլ Փաշինյանը»,- այս մասին 24նյուզ»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Փաշինյանը խոսում է այն մասին, թե իրավապահ համակարգը չի կայացել, խնդիրներ կան, բայց խնդիրներն ստեղծում է ինքը, նախ ինքը պետք է հեռանա։ Մենք տեսնում ենք ելույթներ՝ «պտի դատվեք», ու տեսնում ենք, որ դատվում են․․․ Իրավապահ համակարգին թույլ չի տվել փոխվել հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր հրահանգներով․․․ Հետամնաց երկիր ենք դարձել, որի հետամնաց առաջնորդը երբ ինչ ուզում, խոսում է, երբ ում ուզում, դատում է, ասում է՝ պիտի մեռնես, ինչո՞ւ ես ապրում․․․ Դժվար է պատկերացնել, որ այս երկիրն ունի համակարգեր․․․ Իշխանությունն առաջնորդվում է բացառապես անամոթությամբ և ստով․․․ Փաշինյանն ամեն օր ապօրինի հրահանգներ է տալիս»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ որևէ մեկը իրավական գործընթացում չպետք է խոշտանգման ենթարկվի։

Իրավապահ համակարգին թույլ չի տվել փոխվել հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր ապօրինի հրահանգներով»․ Ժաննա Ալեքսանյան