Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք»․ Սևակ Հակոբյան

«Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք»․ Սևակ Հակոբյան
51
Այսօր, 20:54

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդման ընթացքում ընդգծում է․ «․․․Հարցն այն է, որ Հայաստանում շատերը ԵՄ գնալ համարում են հենց վիզաների ազատականացումը։ Նիկոլենք գիտեն, որ դա ժողովրդի թույլ տեղն է և որքան հնարավոր է՝ ուռճացրել են՝ ձայներ կորզելու համար։ Նիկոլենք գիտեն, որ մեր ժողովուրդը վիզաների ազատականացում ասելով հասկանում է մուտք ԵՄ և նաև գիտեն, որ ժողովուրդը վիզաների ազատականացում ասելով հասկանում է, որ հանգիստ կգնա կապրի եվրոպական որևէ երկրում, առանց խնդրի։ Դա սխալ է, սուտ է, բայց ժողովուրդը այդպես է ընկալում, իսկ իշխանությանը դա ձեռք է տալիս, ձայն բերող է, դրա համար էլ հա ասում էին, թե՝ հեսա-հեսա կազատականացվի, վիզաները կհանվեն։

Միայն ԵՄ-ն չէ, որ այսպես ասած՝ «քաշել է» ՀՀ քաղաքացիներին։ Հայաստանը ԱՄՆ հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության մասին թուղթ։ Իսկ գիտե՞ք ԱՄՆ-ն որքան հաճախ է մերժում ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրել։ 2025 թվականին ԱՄՆ վիզաների տրամադրումը ամենից հաճախ մերժվել է հետխորհրդային երկրներից Ղրղզստանի քաղաքացիներին, ապա՝ Հայաստանի քաղաքացիներին։ Դիմումների 56,5 տոկոսը մերժել է։ Օրինակ՝ Ադրբեջանին մերժել է ընդամենը 20 տոկոսի դեպքում, Վրաստանին, որի հետ հարաբերությւոնները վատացել են, 45 տոկոսի դեպքում։ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները գիտեք որքան վատ են, բայց նրանց մերժել է ընդամենը 40 տոկոսով, հիշեցնեմ, մեզ՝ 56,5 տոկոսով։ Բելառուսին, էն որ եվրոպական վերջին բռնապետի երկիրն է, ըստ իրենց, ընդամենը 26 տոկոսով, իսկ ռազմավարական գործընկեր Նիկոլի ղեկավարած Հայաստանին դիմումների 56 տոկոսը մերժում է։ Ո՞նց էր, խաբա՞ր էիք։ Սրա պատճառը, բնականաբար, մեր իշխանության դիվանագիտական դատարկ քաղաքականությունն է։ Նկարներ, վերնագրեր, իրար նվերներ ու պաչիկներ, տակը բան չկա։ Սրանց թվում է, թե երկիր ղեկավարելը պադավատ նստել ու գալստուկ կապելն է, մեկ էլ՝ որ աշխատողներդ նկարներդ լայքում են։

Իսկ ԵՄ երկրներ մուտքերի վիզաները ոչ միայն չեն ազատականացվում, այլև խստացվել են, հերթերը շատացել են։ Իրականությունը սա է։

Դրա համար, երբ սրանք կառավարության ծրագրում գրում են ԵՄ հետ վիզաների ազատականացման խոստում, դա դեռ հիմք չէ, որ լինելու է։ Էդ ծրագրում էնքա՜ն բան կա, որ անիմաստ է գրված։ Ի դեպ, կառավարության այս ծրագրում բաներ են գրված, որոնք դեռ նոր-նոր հաստատված՝ արդեն կարող ես դիմացը մինուս նշանը դնել։ 2026-31թթ․ ուղենիշերի մեջ, օրինակ, գրել է 125 հազար նոր աշխատատեղերի մասին։ Ընտրություններից հետո մենք լրիվ այլ գործընթացին ենք ականատես՝ բիզնեսի կապարակնքում, բիզնեսի խլում և աշխատատեղերի փակում։ Այս պահին դա է։ Գրել են հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում, բայց մենք այս պահին տեսնում ենք պաշտոնապես հայկական ծագման ապրանքի արտահանման անկում՝ երկնիշ, քառանիշ, ներմուծման աճ և այլն։ Այնպես որ, արդեն կարող ենք արձանագրել հերթական սուտ խոստումները։

Կարճ ասած՝ Ուկրաինայի նախագահ Զելինսկին օրերս շնորհակալություն էր հայտնել Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքների համար և նշել, որ Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր։ Որ Հայաստանը դեպի ԵՄ հետ սերտացում է գնում, դա ընդամենը ելույթների մակարդակով է, բայց որ Հայաստանի իշխանությունը անշեղորեն գնում է ուկրաինական ուղով, դա և՛ ակնհայտ է, և՛ շատ վտանգավոր։ Սրանք փորձում, են մեր, մեր հայրենակիցների, մեր երեխաների արյան, կյանքի հաշվին աշխարհաքաղաքական խաղեր տալ, ինչը, վախենամ, հերթական անգամ տանելու է ողբերգության»։

«Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք»․ Սևակ Հակոբյան