«Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության». Ստեփան Դանիելյան
![]() 340 Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 21:45 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության։ Ներազգային ատելությունը հերթական անգամ բորբոքվեց, ու կարծես թե կան մարդիկ, որոնք հենց դրան էին սպասում։ Կարծես թե սրանով այլ նպատակներ է հետապնդվում, կասկածը գնալով խորանում է։ 1996-ին ընտրակեղծիքներով սկսված իշխանության համար պայքարը, որը կանգնեցվեց 1998-ին՝ հիմնականում Վազգեն Սարգսյանի ջանքերով, այժմ նորից է բորբոքվում։ 1998-ին Տեր-Պետրոսյանը իշխանության համար պայքարին տվեց գաղափարախոսական երանգ «Պատերազմ և խաղաղություն» հոդվածով, այժմ դրա հաջորդ փուլն ենք մտնում։ «Նոր Հայաստանի» շանսն էր փակել 1996-ի կեղծիքներով սկսված իշխանության պայքարի էջը։ Շանսը չօգտագործվեց։ Ինչևէ, «Իմ Քայլ»-ի պատգամավորները, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը, այժմ ընտրության առջև են կանգնել. կրել պատասխանատվությունը Արցախի հարցում ուրվագծվող քաղաքականության և դրա հետևանքների համար, թե տարանջատվել ու դառնալ ինքնուրույն։ Ընտրությունից փախչել չի հաջողվի, պետք է արտահայտվեն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
