«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 557 Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 10:40 «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի մայիսի 20-ի ելույթի կապակցությամբ. «Ազգային առաջընթաց կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում վարչապետի ելույթում նախանշված գործողությունների կատարմանը, քանի որ այն բխում է նաև մեր կուսակցության ծրագրային հիմնադրույթներից։ Առանց մեկ անգամ ևս շեշտադրելու դատական իշխանության կարևորությունը երկրի զարգացման հարցում՝ արձանագրում ենք հետևյալը՝ 1. Մենք լսեցինք վարչապետի մակարդակով արտահայտված սահմանադրական փոփոխություններ կատարելու քաղաքական կամքի մասին, հուսանք, որ այն չի սահմանափակվի միայն դատական համակարգի առողջացմամբ։ 2. Չափազանց կարևոր էր լսել 2016թ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին։ 3. Դատական համակարգի մաքրման գործընթացի սկիզբը դրվեց, չնայած որ մենք չենք կարծում, թե դատավորները ինքնակամ դիմումներ են գրելու և հեռանան։ Հուսով ենք, որ առկա է այս գործընթացի մանրակրկիտ մշակված ծրագիր, այդ թվում՝ վեթինգի մեխանիզմ։ 4. Չափազանց կարևոր ուղերձ լսեցինք Արցախում տիրող իրավիճակի մասին և Արցախը Հայաստանից բաճանելու անթույլատրելիության մասին։ Թե ինչպես կառարկայանան վերը նշված կետերը, հատկապես դատական համակարգի ու Սահմանադրության մասով, ժամանակը ցույց կտա։ Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը հեղափոխության օրակարգին, Սահմանադրության փոփոխման ու դատական համակարգը առողջացնելու բոլոր ողջամիտ քայլերին, սակայն միաժամանակ պնդում, որ այս երկու գործընթացը պետք է վերջնական ավարտին հասցվեն 2019թ ընթացքում։ Մեր հնարավորությունների սահմաններում պատրաստ ենք ներգրավվել այս գործընթացին ու աջակցել դրանց արդյունավետության բարձրացմանն ու հեղափոխության օրակարգի օր առաջ իրականացմանը»։ Ազգային առաջընթաց կուսակցության վարչություն |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
