Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին. «168 ժամ»
255 Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 09:40 «168 ժամ»-ը գրում է. ««Ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումն առանց այդ պաշտոնից ետկանչի, որը ՀԱՊԿ անդամ բոլոր մյուս երկրները, առավելապես՝ Ռուսաստանը, դիտարկեց՝ որպես անհարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից։ Այս ամենն ավելի սուր ընկալվեց, քանի որ Հայաստանում նոր էին ավարտվել հեղափոխական իրադարձությունները, և հայ-ռուսական ակտիվ փոխգործակցություն դեռ հաստատված չէր, հստակ չէր, թե ինչ կարելի էր սպասել նոր իշխանություններից, և այդ անակնկալ որոշումը բավականին լուրջ հետևանքների պատճառ դարձավ, քանի որ հետագայում Ռուսաստանն արդեն չաջակցեց Հայաստանին այդ պաշտոնը պահպանելու խնդրում, ըստ էության, «պատժելով»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է մոսկովյան աղբյուրը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին և օրերս կայացված որոշման պատճառներին։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարեվերջին որոշ նիստեր հետաձգվեցին, ապա ՀՀ-ում ընտրություններ տեղի ունեցան, և հարցն անորոշ վիճակում էր, այդ ընթացքում Հայաստանն էլ համոզվեց, որ, եթե չփորձի ինչ-որ կերպ հարմարվել այդ դիրքորոշումներին, ապա ավելի սուր տարաձայնություններ են սպասվում, որը կկոտրեր ներկայացվող տպավորությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են։ «Այո, նման իրավիճակի իրավական կարգավորումները հստակեցված չէին, բայց պարզից էլ պարզ էր Ռուսաստանի և մյուս գործընկերների համար, որ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցել պետք չէր՝ առանց նրան այդ պաշտոնից հեռացնելու»,- ասել է մեր աղբյուրը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
16417:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
10117:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
13117:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
12816:54«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան
12816:48«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13516:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
19016:24Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
14415:54