«Ոչ միայն այդ սպան, այլ նաև նրան հովանավորող բարձրաստիճան սպաները պետք է նույն հոդվածի տակ գնան». Աշոտ Ասատրյան
![]() 301 Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 13:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի մեքենաներից բենզին գողացողներին պետք է, առանց մտածելու, ազգի դավաճանի հոդվածով դատել: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ռազմական մեքենաների միջից բենզին հանելը դա ոչ միայն ֆինանսական գողություն է, այլ անմիջապես ազդում է զորքի և ռազմական տեխնիկաների վրա: Բենզինը գողանալուց հետո տեղը ջուր կամ այլ հեղուկ են լցնում, որը իր հերթին շարքից հանում է ռազմական տեխնիկան: Բենզին չլինելու դեպքում, տագնապի ժամանակ, բազմաթիվ կյանքերով կարող ենք պատասխան տալ: Լուր է տարածվում, թե սպա են ձերբակալել, ով բենզին է գողացել 11 մեքենաներից: Ոչ միայն այդ սպան, այլ նաև նրան հովանավորող բարձրաստիճան սպաները պետք է նույն հոդվածի տակ գնան: Գիտակցաբար ռազմական տեխնիկային վնաս տալը, զինվորների կյանքի հաշվին մի երկու կոպեկ փախցնելը, պետական դավաճանություն է, այլ տարբերակ չկա»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
