Դավիթ Տոնոյանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին
![]() 490 Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 14:45 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունը, ասել է. «Փորձում են վստահության մթնոլորտ ստեղծել, մենք խնդիր չունենք, զինված ուժերն ապահովում են այդ վստահությունը, որ Հայաստանի ժողովուրդը վստահ լինի»: Անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ-ի՝ առանց հայկական կողմին տեղյակ պահելու անցկացրած վերջին զորավարժություններին, Դավիթ Տոնոյանը հավելել է. «Ոչ միայն մեր կողմին, այլև միջազգային հանրությանը պետք է տեղյակ պահեին, որը որ չեն կատարել: Դա պարտավորություն է, որը պետք է կատարվի համապատասխան կարգով»: Քաղաքագետ Կարեն Բեքարյանն այսօր անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «Ուշագրավ է հետևյալ հատվածը. Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձևով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը: Էլ ի՞նչ ձևով ասենք, որ սթափվե՛ք պարոնայք, և ավելի լավ է հանգիստ նստեք տեղներդ, քան առանց ռիսկերը նախապես հաշվարկելու ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեք»,- գրել էր Բեքարյանը: «Ղարաբաղի ադրբեջանական համայնք, այդպիսի բան գոյություն չունի՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տեսանկյունից»,- հարցազրույցներից մեկում ասել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
