«Բժիշկները համաձայնություն չեն տվել Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել ՔԿՀ»․ Գրիգորյանի պաշտպան
![]() 357 Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 14:45 «Բժիշկները չեն տվել համաձայնություն Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ «Ոչ միայն չեն տվել համաձայնություն, այլ նաև պարտադիր պայման են դրել, որ անձը պետք է գտնվի 24 ժամ բժիշկների հսկողության տակ և, միանշանակ, պետք է բուժումը ստանա ստանցիոնար բժշկական կենտրոնում»,- նշել է նա։ Պաշտպանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը ցանկանում էր իր հարազատների միջոցների հաշվին ստանալ բուժում, ոչ թե՝ պետության․ «Եվ նման պայամաններում, հակառակ անձի կարծիքին նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ․․․, սա ուղղակի արգելված է միջազգային իրավանորմով․ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ընդգծել է Բաղդասարյանը։ Գրիգորյանի պաշտպանական խումբը բողոք է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ երեկ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ․ «Հետամուտ ենք լինելու երեկվա գործողությունների հետ կապված օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով բոլոր միջոցները սպառել պետական ատյաններում և միջազգային գերատեսչություններում»,- եզրափակել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
16902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
14800:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
240Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
288Երեկ, 23:12
