Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանն այսօր կդառնար 26 տարեկան
![]() 380 Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 15:30 Հուլիսի 5-ն ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է: Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993-ին՝ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Սովորել է Ախուրյան գյուղի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանության չի մասնակցել, այլ կամովին ընտրել է Ջրականում ծառայելը: Ընտանիքում Աշոտ Շահբազյանի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, ազատամարտիկ է եղել, դեռևս 1992-ից կամավոր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: Բանակում լավ ծառայության համար Աշոտն ստացել է լեյտենանտի կոչում: Նա մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում, ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ, զոհվել է հերոսի մահով։ Մի քանի օր անց ադրբեջանական կողմն Աշոտի մարմինը խոշտանգված վերադարձրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությանը: ԼՂՀ նախագահի հրամանագրով Աշոտը (հետմահու) պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 2017-ին Ախուրյանում բացվել է լեյտենանտի հիշատակը հավերժացնող հուշակոթող ու ցայտաղբյուր: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
