ՊՆ-ում պաշտոնանկությունները կսկսվեն գնդապետ Առուշանյանից. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաև վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները:
Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում ընդհուպ թվով 3000 դիմումի կուտակում է եղել: Միայն այս պահի դրությամբ վարչությունում ընթացք չստացած 1200-ից ավելի քաղաքացիների դիմում կա: Իսկ դա նշանակում է, որ կերակրողին կորցրած զինծառայողի ընտանիքներն ամիսներով կախված են ՊՆ չինովնիկների քմահաճույքից, հարցականի տակ սպասում են, մինչև որ ՊՆ-ն կերակրողին կորցրածի նպաստը կնշանակի, որպեսզի զոհվածի ընտանիքը կերակրվի դրանով:
Ամիսներով լուռ սպասողների հերթերում զինհաշմանդամության թոշակառուներն են, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն անցնող մարդիկ, զինվորների ծնողների հրատապ դիմումները՝ անվճար վիրահատությունից, սոցերաշխիքներից օգտվելու համար: Պարզվում է՝ վարչությունում արտոնյալ չեն անգամ թոշակի գնացող բարձրաստիճան զինվորականները: Գուցե հենց այս խավն էլ կոլեգա Առուշանյանի պաշտոնանկությունը որոշել է արագացնել: Ասում են՝ նախարար Դավիթ Տոնոյանի մոտ ներսից հաճախ են դժգոհում վարչության պետ, գնդապետ Առուշանյանի աշխատանքից՝ համարում են, որ նա իր սոցիալական գործառույթը թողել, իրեն բարձր գեներալիտետի մաս է համարում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
4602:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5401:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6300:24
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ
117Երեկ, 23:48
«Իշխանությունը թաքցնում է իրականությունը, որ մարդիկ կեղծ խաղաղության հեքիաթին հավատան»․ Նաիրի Հոխիկյան
85Երեկ, 23:24
«Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի»․ Սուրեն Սուրենյանց
78Երեկ, 22:54
«Ստիպում են պայքարել ՌԴ-ի դեմ, բայց իրենք տակից հանգիստ առևտուր են անում»․ Դերենիկ Մալխասյան
63Երեկ, 22:06
Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ
144Երեկ, 21:00