Թուրքիան պատրաստվում է լարված վերընտրությունների
![]() 403 Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 00:30 Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կիրակի միլիոնավոր մարդիկ մասնակցելու են նոր քաղաքապետի ընտրություններին, քանի որ մարտին նախագահ Էրդողանի կուսակցությունը ներկայացնող թեկնածուի պարտությունից հետո ընտրական հանձնաժողովը չեղարկել էր ընտրությունների արդյունքը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ընտրություններում երկու գլխավոր մրցակիցները նորից Հանրապետական ժողովրդական կուսակցության 49-ամյա թեկնածու, Ստամբուլի շրջաններից մեկի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է ու Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունից 63-ամյա Բինալի Յիլդիրիմը։ Վերջինս Թուրքիայի նախկին վարչապետն է և Էրդողանի վաղեմի աջակիցը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ի ընտրություններում Թուրքիայի խոշորագույն այս քաղաքում հաղթել էր ընդդիմության թեկնածու Իմամօղլուն, ինչը նշանակում էր: Սա մեծ ցնցում էր նախագահ Էրդողանի համար, որը մինչ ընտրությունները մեծապես աջակցել էր իր կուսակցության թեկնածուի ընտրարշավին։ Էրդողանի կուսակցությունն այնուհետ ներկայացրել էր 15 միլիոն ազգաբնակչություն ունեցող այս քաղաքի ընտրությունները բողոքարկելու դիմումներ, և Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշել էր չեղարկել ընտրությունների արդյունքը, չնայած Իմամօղլուն ապրիլի 17-ին արդեն իսկ հայտարարվել էր Ստամբուլի քաղաքապետ։ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ընտրական հանձնաժողովի այս որոշումն անվանել է բռնակալության դրսևորում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
