«Եղել ա ստույգ «կրակել անխտիր» հրամանը, որպեսզի արտակարգ դրություն մտցներ Ռ. Քոչարյանը». Սարգիս Քլոյան
![]() 303 Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 16:05 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Ռոբերտ Քոչարյան և մյուսներ» գործի քննությունը: Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը նիստի ժամանակ մանրամասներ պատմեց՝ ինչ է տեղի ունեցել 2008-ի մարտի 1-ին: «Այդ օրը ես գնացի մինչև Զաքյան փողոց, անցա փշալարերը, տեսա արյան լճակ, այդ արյան լճակը քաշեց ինձ, գնացի կանգնեցի դրա վրա: 3 ամիս հետո քննիչը հաստատեց. դա իմ երեխայի արյան լճակն է եղել: Ես այնտեղ տեսել էի Կալաշնիկով ավտոմատ: Նրանք իմ տղային խփել էին 40 մետր հեռավորության վրա՝ 90 աստիճանի անկյան տակ: Ես բազմիցս՝ երեք անգամ, գրավոր գրել եմ՝ ով ա անմիջապես սպանել իմ տղային և, թե ով ա անմիջապես հրաման տվել սպանել: Եղել ա ստույգ «կրակել անխտիր» հրամանը, որպեսզի արտակարգ դրություն մտցներ Ռոբերտ Քոչարյանը: Դա է եղել հիմնական պատճառը, որ սպանություններ եղան»,- պատմել է Ս. Քլոյանը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
