«Դատավոր Դանիելյանը պատրաստվում է գործով որոշում կայացնել այնպիսի պայմաններում, երբ ինքը ոչ միայն ծանոթ չէ ամբողջ նյութին, այլև կողմերից մեկի դիրքորոշումներին». Հայկ Ալումյան
![]() 412 Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 14:50 «Մենք Արմեն Դանիելյանի գործողություններին գնահատական տալ չենք կարող, որովհետև սա նախադեպ չունեցող է: Դատարանն ինքը պետք է կարիք ունենա լսել բոլոր կողմերին, եթե ինքը ցանկանում է կայացնել օրինական դատավճիռ: Մենք տեսնում ենք, որ դատարանը նման ցանկություն չունի: Դատական գործը բաղկացած է 85 հատորից, նա ունի 14 օր, ևս 4-5 օր կարող է երկարացվել ժամկետը, 19-20 օրվա մեջ հնարավոր չէ ծանոթանալ 85 հատորանոց նյութին: Հետևաբար, դատավոր Դանիելյանը պատրաստվում է այս գործով որոշում կայացնել այնպիսի պայմաններում, երբ ինքը ոչ միայն ծանոթ չէ ամբողջ նյութին, այլև կողմերից մեկի դիրքորոշումներին: Եթե դատավորը նյութերին ծանոթ չէ, սակայն կողմերին ծանոթ է, լսել է նրանց դիրքորոշումները, այդտեղ նյութերին ծանոթ չլինելը կոմպենսացվում է նրանով, որ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր կողմի հիմնավորումները: Բայց եթե դատարանը նյութերից բացի, ծանոթ չէ կողմերի փաստարկներին, այդպիսի դատարանը դատարան չէ»,- հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը: Նրա գնահատմամբ՝ այդպիսի դատարանի կայացրած որոշումն ի սկզբանե ապօրինի է: Հայկ Ալումյանն արդարադատությանը միջամտություն համարեց նաև ավելի վաղ Գագիկ Ջհանգիրյանի այն կանխատեսումը, թե ՍԴ-ն ձգձգելու է գործի քննությունը, իսկ Վերաքննիչ դատարանն ուղղելու է առաջին ատյանի դատարանի սխալը բեկանելով դրա որոշումները: Դրանից հետո կստացվի այնպես, որ ՍԴ դիմելու մասին որոշում այլևս գոյություն չի ունենա: Գ. Ջհանգիրյանն ասել էր նաև, որ ՍԴ-ն գործն այլևս չի քննի, բայց եթե անգամ քննի, կքննի լրիվ այլ կազմով: Փաստաբանը պնդեց, որ ՀՀ ողջ արդարադատությունը, դատական ռեֆորմները և ամեն բան ծառայեցվի մի նպատակի՝ Ռ. Քոչարյանը կալանավորվի: «Որևէ օրինական հիմք չկա՝ Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու համար»,- ամփոփեց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
