Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հաղորդվել է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առաջին զոհի մասին

Հաղորդվել է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առաջին զոհի մասին
1084
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 22:10

РЕН ТВ հեռուստաընկերությանը հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների առաջին զոհի մասին:

Մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 240 ցուցարարներ և 80 իրավապահներ են վիրավորվել:

Հիշեցնենք, որ երեկվանից Վրաստանում սկիզբ է առել բողոքի մեծ ակցիա՝ ընդդեմ գործող իշխանությունների։