«Քոչարյանական ռեժիմին սպասարկող շրջանակները մեկ իրենց շատ անպատիժ են զգացել 2008-ին, մեկ էլ՝ այժմ». Ստյոպա Սաֆարյան
![]() 426 Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 19:40 Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ոստիկանության Կիբերհանցագործությունների բաժնում բացատրություններ եմ տվել հունիսի 20-ին անձնական հաշվիս կից էջին ստացված սպառնալիքներ կապակցությամբ, իմ հիմնավոր կասկածներն եմ հայտնել դրա հեղինակի վեաբերյալ: Ես էլ, ոստիկանությունն էլ մեր պատկերացումներն ունենք նրա ով լինելու մասին: Ավելին չասեմ: Միայն կասեմ, որ քոչարյանական ռեժիմին սպասարկած կրիմինալ շրջանակների այս պատժված ու կիսապատժված շրջանակները մեկ իրենց շատ անպատիժ են զգացել 2008-ին, մեկ էլ՝ այժմ: Երկու շրջաններում էլ քույրս և ես հանրության շահերն ու անվտանգության ապահովման մեր պարտականության բերումով ակտիվ ենք եղել ու սպառնալիքներն ու կոնկրետ վտանգները լավագույնս «զուգադիպել են» դրանց հետ.... Չգիտեմ, թե նյութերի նախապատրաստության ընթացքում այդ լածիրակն իրեն ինչպես կպահի՝ նախկին՝ 2016-ի դեպքերի նման կգա կբառաչի ու կմլավի, թե ինչ ասել է, ասել է փոխաբերական իմաստով, սիրելով է ասել, փաղաքշաբար է ասել, թե ինչ, բայց որ պատժելիության սկզբունքի կիրառում ու նախադեպեր պետք է լինեն կլավիատուրայի կողքը առյուծ կտրող, իսկ իրականության մեջ ողորմելի ու փսնթու տեսակի ներկայացուցիչների մասով, դա հաստատ: Համենայն դեպս, շնորհակալություն Ոստիկանությանը, ակնկալում եմ քրեական գործի հարուցում»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
