Արցախում 2 տարեկան երեխան քիմիական նյութ է խմել

Սույն թվականի հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետևանքով թունավորվել էր 2017թ. ծնված մայրաքաղաքի մանկահասակ երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել 2018թ. ծնված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկահասակը։
Հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները, բայց այն, որ այս պատահարների անմիջական պատճառահետևանքը ծնողների անուշադրությունն է, կարծում ենք հասկանալի է բոլորիս։
Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական և մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետևանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետևել և նախականխել նման դեպքերի կրկնությունը։
Արցախի ոստիկանություն

Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
18013:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
11711:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
36700:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
187Երեկ, 19:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
171Երեկ, 18:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
178Երեկ, 14:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
195Երեկ, 10:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
304Երեկ, 10:36