«Պարզվում է` անհամաձայնությունները շատ ավելի լուրջ են». Գարիկ Ղազարյան
![]() 534 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 03:15 ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի իմքայլականներ, վարչապետ, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, օգնականներ, ձեր «թիմում» անառողջ միջավայր է, և բոլորդ ունեք ձեր մեղքի բաժինը, ամենամեծը՝ վերնախավի, այսպես ասած, էլիտայի բաժինն է, հետո, ըստ հաջորդականությամբ, ես անձամբ համոզվել եմ, որ դուք, որպես այդպիսին, քաղաքական թիմ չեք ձևավորել, ձեզ մոտ ամեն մեկն իր գլխի ճարը պիտի տեսնի. իրավիճակն է, Սասունի նման մարդուն, ով անկեղծորեն ինձ համար հեղափոխության լավագուն և կարևորագույն սիմվոլներից էր և նրա՝ ձեր թիմում ներկայությունը բավականին մեծ ու ոգևորիչ ուժ էր, իրավամբ, Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ ուժն էր, դրա մասին անգամ խոսք չի կարող լինել, գուցե շատ հասարակ բան ասեմ, բայց միայն պետք է հիշեք նրա շշի հարվածը, որից հետո ամբողջ համացանցի քննարկումն էր դառել: Սկզբում, երբ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում չսատարեցիք իր տղային, դա ինձ թվաց, թե ստրատեգիկ բնույթ էր կրում, բայց պարզվում է՝ անհամաձայնությունները շատ ավելի լուրջ են: Չեմ ուզում մտածեք, որ միայն Սասուն Միքայելյանի անձով է պայմանավորված ձեր չհամախմբվածությունը, ուղղակի դա ամենակարևորներից է, ինձ ընդհանուր առմամբ հիասթափեցնում է ձեր տարանջատվածությունը, միմյանց չհարգելը և չգնահատելը, դա ձեզ լավ տեղ չի տանում և ամենակարևորը՝ ձեզ վստահած և ձեզ հետ անչափ մեծ հույսեր կապող ժողովրդին լավ տեղ չի տանում, հաստատապես համոզված եմ, որ շատ շատերն ինձ հետ համաձայն կլինեն, պարզապես լռում են կամ կլռեն՝ նախորդների գործելաոճի հստակ կիրառման պատճառով: Վերջապես, սթափվեք, վերանայեք ձեր գործելաոճը, պետք չէ լռել և լռեցնել ձեր գործընկերներին, եթե խնդիրներ են առաջանում լուծեք և անցեք առաջ, ստեղծեք առողջ և հսկայածավալ գործ կատարելու ունակ միջավայր, նորից խնդրում եմ՝ երբեք չնմանվեք նախորդներին՝ կոսմետիկ աշխատանքներով և ծածկադմփոցներով չզբաղվեք...»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
