«Եթե գնամ, կյանքիս վերջ կտամ»․ զորակոչիկի հետ տեղի ունեցած արտասովոր միջադեպի մանրամասները
![]() 683 Հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ., 15:05 «Զինծառայողի մոտ նյարդային հիվանդության առկայությունը հաստատվելու դեպքում զինծառայողը կզորացրվի: Կան նյարդային հիվանդության տարբեր աստիճաններ, որոնց պարագայում անձը կարող է զորակոչվել կամ չզորակոչվել բանակ: Եթե պարզվի, որ զորակոչվելու ենթակա չէր, կզորացրվի»,- MAMUL.am-ի զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 19-ամյա զինծառայող Նարեկ Ս-ի միջադեպին: Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ եթե ապացուցվի, որ զինծառայողը բանակ է զորացրվել նևրոտիկ այնպիսի հիվանդության պարագայում, որի դեպքում պետք է օրենքով չզորակոչվեր, կնշանակի, իրավասու հանձնաժողովը ժամանակին զորակոչման ենթակա լինելու մասին սխալ եզրակացություն տալով իր աշխատանքում թերացել է: Զինծառայողի նևրոտիկ հիվանդ լինելու մասին MAMUL.am-ի հետ զրույցում նշեց Երևանի կայազորային հոսպիտալի տնօրեն Մհեր Սերոբյանը: «Ըստ նախնական ախտորոշման՝ զինծառայողը նևրոտիկ հիվանդ է: Դա նշանակում է, որ նա կարող էր նախկինում ասել մի բան, իսկ հետո նշել, թե նման բան չի ասել: Դրանով է բացատրվում, որ ծնողների մոտ ասել է՝ կյանքին վերջ կտա, մեզ մոտ՝ հրաժարվել է ասածից: Հնարավոր է՝ վաղը նորից ասի նախկինում ասածը: Ծնողների խոսքով՝ իրենց որդու մոտ մինչև բանակ զորակոչվելն էլ նմանատիպ խնդիր եղել է, դա նոր բան չէ»,-ասաց բուժհաստատության տնօրենը: Երբ նախնական ախտորոշումը կհաստատվի, կորոշենք, թե ինչ ենք անում: Բնականաբար, զինծառայողին պետք է հետազոտել և բուժել»,-ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ հունիսի 30-ին զինծառայողը հրաժարվել էր արձակուրդից հետո վերադառնալ զորամաս՝ հայտարարելով, որ եթե վերադառնա, իր կյանքին վերջ կտա: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
