ՍԴ-ն Քոչարյանի և մյուսների գործով որոշում է կայացրել, այն կհրապարակվի այսօր
![]() 422 Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 15:10 Բարձր դատարանն արդեն որոշում է կայացրել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումի նախնական ուսումնասիրման վերաբերյալ, որն էլ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում՝ այսօր, «Ազատության»-ը փոխանցել է Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ է որոշել ՍԴ-ն, դատավորը չմանրամասնեց։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին հաղորդել էր, որ առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: Երեկ լրացել էր որոշում կայացնելու ժամկետը, բայց մինչև այս պահը հայտնի չէ, թե ի՞նչ է որոշել Բարձր դատարանը՝ վարույթ ընդունե՞լ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, թե՞՝ ոչ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
