Բանակում էական կրճատումներ են եղել. «168 ժամ»
![]() 845 Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 09:35 «Բանակում մայիս ամսին էական կրճատումներ են եղել։ Խոսքը հարյուրը գերազանցող կադրերի մասին է: Բանակային ստորաբաժանումներում իրականացված կադրային կրճատումները, բնական է, որ միայն մեկ պատճառ պիտի ունենային. կառավարությունը նման քայլի է դիմում՝ բյուջետային միջոցները խնայելու համար: 168.am-ի աղբյուրը չի մանրամասնում՝ բանակից քաղաքացիական կյանք ուղարկվածներն ովքե՞ր են։ Արդյո՞ք այն մարդիկ են, որոնց վրա պետությունը ժամանակին փող է ծախսել մասնագիտական բարձր որակավորում ունենալու համար, թե՞ կանոնավոր զորքերի հրամկազմից են կամ ժամկետային զինծայողների ստորաբաժանումներից: Թվարկվածներից որ դեպքն էլ լինի, միևնույն է, բանակի կրճատումները պատերազմական երկրի պարագայում ոչ ադեկվատ միջոց են տնտեսական խնդիրները լուծելու համար: Այսպիսի միտումները ռազմական ոլորտում այլ խնդիր են լուծում և բացասաբար են ազդում բանակի ներքին միասնականության գործոնի վրա: Մանավանդ, երբ զուգահեռ իրականության մեջ երկու հակառակ պրոցեսներ են ընթանում՝ կրճատումներ-հընթացս կադրերի համալրում բանակի վարչական ապարատում: ՀՀ Զինուժի ղեկավարությունը անհասկանալիորեն ուռճացնում է կենտրոնական ապարատը՝ օրինակ, տեղեկատվական բլոկը: Ավելին, Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նույն ղեկավար որոշիչ դեմքերին շարունակում է պահել «կլյուչևոյ պոստերում», իսկ մարդիկ տեսնում են, թե ինչպես է քաղաքական իշխանության վերնախավը կոմպրոմիսի գնում Բանակի կենտրոնական ապարատում դիրքերը տարիներով պինդ պահած անձնակազմի հետ: Շատերի համար անընդունելի արատավոր ավանդույթներից մեկը շարունակում է մնալ նաև այսօր: Խոսքը սահմանային ծառայություն իրականացնող սպայական կազմի մասին է, որոնց ծառայության ժամկետը լրանալուց հետո նրանք, միևնույն է, մնում են դիրքերի պահապանը, և նրանցից շատ-շատերի տեղափոխության հարցն այդպես էլ ուժայինի ղեկավար կազմի օրակարգ չի մտնում: Եվ այս նվիրյալները դիրքերում նստած լուռ հետևում են, թե ինչպես է զինվորական մի կայուն շերտ պարզապես «տաքուկ» տեղավորվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբում ու կենտրոնական ապարատում, և, ի հեճուկս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավասարության կոչերի, հարմար դիրքավորված՝ օգտվում բոլոր բարիքներից՝ արտոնություններ, սոցիալական երաշխիքներ, ընդհուպ՝ ՊՆ բնակարանային ծրագրից: Նրանցից մի քանիսը վերջերս բնարականամուտ են տոնել: Եվ հատկանշական է այն, որ սա զինվորական այն միջին խավն է, որը սահմանին երբեք ոտք չի դրել, Արցախի օդը չի շնչել, երբևէ չի զգացել, թե ինչպես է կրակոցից հետո վառոդի հոտը տարածվում, բայց արի ու տես՝ նրանք հաջողակ «կադրավիկներ» են եղել՝ ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, և, ինչպես սահմանային ծառայություն իրականացնող սպաներն են նրանց բնորոշում՝ այս «գրիչ բռնողների» թիվը կրճատելու անհրաժեշտություն չի եղել և՛ երեկ, և՛ այսօր»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
