«Հենց այսօր կդիմեմ վարչապետին». Նաիրա Զոհրաբյան
![]() 406 Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 13:35 Այսօր ԱԺ-ում Սևանա լճի վերաբերյալ ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սևանի վիճակը մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ և ինքը՝ որպես պատգամավոր բազմիցս տեղեկացվել է, որ տարիներ շարունակ ստացվել են դրամաշնորհներ Սևանի ափամերձ հատվածների մաքրման համար, սակայն դրանք ըստ նշանակության չեն օգտագործվել. «Ես չեմ խախտի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց իրավունք ունեմ ողջախոհ կասկածներ ունենալ, որ այդ գումարներն ուղղակիորեն անխղճորեն փոշիացվել են», - ասաց Զոհրաբյանը: Նա դժգոհություն հայտնեց, որ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարները չեն ներկայցել քննարկմանը. «Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ և հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչո՞ւ երկու նախարարները, որոնք շահագրգիռ տեսքով հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ են տալիս Սևանի հետ կապված, այսօր այստեղ չեն՝ պատասխանելու մեր հարցերին»,-հայտարարեց Զոհրաբյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
