Վարուժան Ավետիսյանն առաջարկում է ՊՊԾ գրավման օրը դարձնել ազգային տոն
![]() 376 Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 14:30 «Հուլիսյան ապստամբությամբ «Սասնա ծռերը» կանխեցին աղետը, վիժեցրեցին Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեցին կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդության միջոցով վերջապես հեռացնել ռեժիմին, սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ։ Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին, այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակվում են, որպես ամբաստանյալներ դատվել նախկին իշխանության կողմից առաջադրված կեղծ մեղադրանքով, ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխպական կոչվող Հայաստանում»,–այսօր, «հուլիսյան ապստամբության 3–րդ տարեդարձի առթիվ» հրավիրած մամուլի ասուլիսում, հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Վերջինն առաջարկեց հուլիսի 17–ը պաշտոնապես դարձնել ազգային տոն՝ կոչ անելով դադարեցնել «ապստամբների» նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել կալանքի տակ գտնվող խմբի անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին: Հիշեցնենք՝ 2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը: Այդ օրերին զոհվեց 3 ոստիկան: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
