«Խորհրդային Միությունը շատ վատ բան է սովորեցրել մեզ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե կան մարդիկ, ովքեր իջևանյան դեպքերից հետո ուրախությունից ձեռքերն են շփում, ուրեմն նրանք հայրենիքի դավաճաններ են: Փայտահատներին և ձկնորսներին (չեմ ասում գողերին, քանի որ իրենք չեն գողանում, ամեն ինչ արել են բոլորի աչքի առջև ու գոնե օրինականի ձևական կողմը պահել են) դժվար է կտրել եկամտի աղբյուրից, որը ոչ թե մեկ տարվա պատմություն ունի, այլ տասնամյակների: Սակայն, թե՛ փայտահատները, թե՛ ձկնորսրները պետք է ընդունեն, որ Հայաստանը պետություն է, իսկ իրենք այդ պետության քաղաքացիները: Քաղաքացիներ, ովքեր ունեն պարտավորություններ... Ասել եմ ու կասեմ, Խորհրդային Միությունը շատ վատ բան է սովորեցրել մեզ՝ գողություն, գողանալ, բայց նաև աշխատավարձ ստանալ, տուն ստանալ... Եթե մենք այսօր բողոքում ենք , որ պետությունը փորձում է պահպանել այն քիչը, մի քիչը, որը գոնե պահպանվել է, ապա իսկապես մենք խնդիր ունենք քաղաքացի-քոչվոր տերմինի հետ: Որպես կանոն քոչվորներն են իրենց ետևից ամեն ինչ ավերում, ամեն ինչ փչացնում, քանի որ, դժվար թե իրենք այդտեղ էլ վերադառնան...
Լավ, բա ինչ անի փայտահատն ու ձկնորսը... Փայտահատը կարող է հող վարձակալել պետությունից, ծառ տնկի մի երեք-չորս տարի հետո այդ ծառերը որպես շինանյութ շատ ավելի թանկ վաճառի ու առանց որևէ գլխացավանքի...
Ձկնորսն ինչ անի... Գեղարքունիքն ունի բոլոր հիանալի պայմանները, որպեսզի մարդիկ զբաղվեն ձուկ արտադրելով, իրենց արտադրանքն էլ թող վաճառեն... Մի խոսքով, երեխաներին խաղի մեջ բերել պետք չէ, սոցիալական խնդիրը խաղի մեջ բերել պետք չէ, երբ խոսք է գնում Հայրենի բնության պահպանման մասին: Իսկ եթե տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում, ազդեցության ոլորտների սահմանների վերաբաշխում, այ դա արդեն բոլորովին այլ ժանրից է, բայց ես քիչ հավանական եմ համարում այդ ժանրը»:

«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
6800:48
Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
8300:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
82Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
96Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
143Երեկ, 21:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
168Երեկ, 19:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
100Երեկ, 19:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
175Երեկ, 18:42