Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ադրբեջանում ռազմական օդանավ է կործանվել

Ադրբեջանում ռազմական օդանավ է կործանվել
1223
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ., 11:05

Երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում Ադրբեջանում МиГ-29 ռազմական օդանավ է կործանվել, որն իրականացնում էր ուսումնական թռիչք:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ օդանավը կորցրել է կապը և անհետացել ռադարներից:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը:

Տեղի ուժերը միջոցներ են ձեռնարկում՝ օդանավը և օդաչուին գտնելու համար: