«Պարո՛ն նախարար, Դուք հանգստի իրավունք չեք վաստակել». Արման Բաբաջանյան
![]() 388 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ., 16:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն նախարար, Դուք հանգստի իրավունք չեք վաստակել: Կիրակի՝ հուլիսի 28-ին, Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհ, շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, երկրի նույն հատվածում՝ վիրավոր։ Այս պայմաններում, մեղմ ասած, տարակուսելի ու մտահոգիչ է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է մեկնել հանգստի՝ անցկացնելու ամառային արձակուրդները։ Վերը նկարագրված իրավիճակը, որը ամեն օրվա հետ նոր՝ և ռազմավարական, և ընթացիկ լուծում պահանջող մարտահրավերներ է ծնում, պահանջում է անընդհատ աշխատանք, առաջին հերթին դիվանագիտական աշխատանք՝ Ռուսաստանում ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում մեր դեսպանատների, ՀԱՊԿ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ու ներկայացուցչի մակարդակում։ Այդ աշխատանքի փոխարեն արտգործնախարարը մեկնում է հանգստի՝ խորհրդանշանական ուղերձ հղելով, որ Հայատսանի անվտանգության ապահավումը ինչպես եղել է, այնպես էլ մնում է սահմանին կանգնած զինվորի ուսերին, առանց պետության, առանց դիվանագիտության թիկունքային աջակցության։ Ցավոք, սա այն դեպքն է, երբ չենք կարող ասել, որ Զոհրաբ Մնացականյանի հանգիստը վաստակած հանգիստ է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
