Անցած տարվա ապրիլյան ցույցերի մասնակիցը ոստիկանությունից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում. ՀՔԱՎ
![]() 217 Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 13:00 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019թ․ հուլիսի 19-ին բավարարել է 2018թ․ ապրիլին ավտոերթի մասնակցելուց հետո քրեական հետապնդման ենթարկված Մ. Մելքոնյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը և առաջին ատյանի դատարանին պարտավորեցրել վարույթ ընդունել նրա՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցը։ Ի թիվս 2018թ. ապրիլյան քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի ընթացքում ոստիկանների գործողություններից տուժած 8 քաղաքացիների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է նաև Մ. Մելքոնյանի իրավունքների պաշտպանությունը։ 2018թ․ ապրիլի 21-ին ավտոերթի մասնակցելուց հետո նրան քաղաքացիական հագուստով 4 անձինք, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի, տարել են ոստիկանության կենտրոնական բաժին և այնտեղ պահել 7,5 ժամ։ Մ․ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Մինչ քրեական հետապնդումը դադարեցնելը՝ Մ․ Մելքոնյանը եղել է մեղադրյալի կարգավիճակում՝ վախի, տագնապի ու անորոշության մեջ։ 2018թ․ նոյեմբերի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բարոյական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հիմքով, և ՀՀ ոստիկանությունից պահանջել է 1․ 112․260 ՀՀ դրամ փոխհատուցում։ Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2 անգամ վերադարձրել է հայցադիմումը։ Երկրորդ անգամ հայցադիմումը վերադարձրել է 2019թ․ հունվարի 15-ին՝ պատճառաբանելով, թե դիմումը ընդդատյա է ոչ թե ընդհանուր իրավասության դատարանին, այլ՝ վարչական դատարանին։ Երկրորդ անգամ հայցադիմումը վերադարձնելուց հետո Արայիկ Զալյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջել վերացնել այդ որոշումը։ Նա նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանը խախտել է Մ. Մելքոնյանի անձնական ազատության իրավունքը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե ոստիկանների գործողությունների իրավաչափության վիճարկմանը, այլ դրանց հետևանքով կրած վնասի փոխհատուցմանը, որը պետք է քննվի քաղաքացիական դատավարության կարգով։ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019թ․ հուլիսի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը հիմնավոր է համարել և արձանագրել է․ «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից կատարվող գործողության հետևանքով Մանուշակ Մելքոնյանին պատճառված ենթադրյալ ոչ նյութական վնասի հատուցումը նախատեսված է հենց քաղաքացիական օրենսգրքով, հետևաբար, այդպիսի պահանջը ենթակա է քննության քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից»: Դատարանը նաև ընդգծել է, որ Մ. Մելքոնյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե վարչարարություն, այլ քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա, ապա քրեական հետապնդումը դադարեցվել է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցը դեռևս վարույթ չի ընդունել»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
