Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել. ոստիկանություն
![]() 532 Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 12:20 Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ «Եռաբլուր» պանթեոնում ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերի վրա մոմ կամ ինչ-որ հեղուկ է թափված: Կարճ ժամանակ անց՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
