Վեդիում ծննդաբերության ժամանակ 29-ամյա կինը և երեխան մահացել են. ծնունդն ընդունող բժիշկը «փախած է»

Այսօր՝ վաղ առավոտյան Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը մահացել են 29-ամյա ծննդկանը և երեխան:
Մահացած կնոջ՝ Քնարիկ Մանուկյանի հարազատները պնդում են, որ նախքան ծննդատուն տեղափոխվելը թե՛ կինը, թե՛ պտուղը առողջ են եղել: Հարազատները դեպքի առնչությամբ մեղադրում են ծնունդն ընդունող բժշկին:
MAMUL.am-ի խմբագրություն դիմած՝ մահացած կնոջ ընտանիքի հարազատներից Խաչիկ Դումանյանը նշեց, որ ԲԿ-ում իրենց սկզբում տեղեկացրել են, որ երկուսի վիճակն էլ լավ է, հետո հայտնել են, որ պտուղը մահացած է, և մի քանի ժամ անց՝ առավոտյան 5:00-ին, առանց արհեստական միջամտության, կինը ծննդաբերել է մահացած պտուղը, իսկ 8:00-ին արդեն հարազատներին հայտնել են, որ կինը նույնպես մահացել է:
Խաչիկ Դումանյանի խոսքով՝ իրենց չեն տեղեկացրել մահվան հանգամանքները, միայն ասել են՝ վիրահատության ժամանակ է մահացել. «Ոչ մի բան չեն ասում, չգիտենք պատճառը: Թողել, գնացել են: Ծնունդն ընդունող բժիշկն ու իր կինը փախել են, մեքենաները թողել փախել են, չկան...»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկը:
Նշենք, որ Քնարիկը և նրա ամուսինը՝ Սարգիսն ունեն երկու անչափահաս երեխա, սպասում էին երրորդ երեխայի ծնունդին:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
128Երեկ, 20:12
Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտ է մահացել
284Երեկ, 12:25
Հրազդանի կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել (տեսանյութ)
176Երեկ, 11:12
«Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
180Երեկ, 10:42
ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
434Երեկ, 09:13
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մազում․ 5 վիրավորներից 4-ն անչափահասներ են
20108.09.2026, 21:18
Հարսանիքի օրը փեսան դաժանորեն ծեծել է հարսին (տեսանյութ)
57808.09.2026, 12:25
Քալիֆորնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (տեսանյութ)
70108.09.2026, 10:13