«Ադրբեջանական սադրանքին լինում է ոչ պակաս ու համարժեք պատասխան». Արտակ Դավթյան
![]() 408 Շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ., 15:50 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանային լարվածությունը կապված չի եղել ՀՀ զինված ուժերի գործողությունների հետ: «Իրականացվածը դիտարկում եմ որպես ադրբեջանական կողմից սադրանք: Մեր զինված ուժերը համապատասխան գործողություններ իրականացրել են՝ ի պատասխան այն սադրանքների, որոնք եղան: Ցավոք, ունեցանք զոհ և վիրավոր, նման դեպքեր միշտ եղել են, ինչքան էլ ցավալի լինի, սպասում ենք, որ էլի՛ կլինեն»,- ասաց Ա.Դավթյանը՝ ավելացնելով, որ սադրանքի պատասխանը լինում է ոչ պակաս ու համարժեք: Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանին նման միջադեպեր վերջին օրերին արձանագրվել են, սակայն քանի որ զոհեր չեն եղել, արձագանք չի եղել: Անդրադառնալով զինտեխնիկայի ներկրման թեմային՝ ասել է, որ կնքված պայմանագրերի համաձայն, սկսվել է և շարունակվելու է սպառազինության ներկրումը: «Ռազմական տեխնիկան ներառում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանության էլեմենտները, հեռահար, ճշգրիտ խոցման միջոցները՝ ավելացնելով հետախուզության կրակային միջոցները զինված ուժերում»: Ա. Դավթյանը հայտնել է, որ ինքն օրեր առաջ եղել է Արցախում: Այնտեղ փորձարկում են անցել արցախյան ռազմարդյունաբերության կողմից մշակված որոշ զինատեսակներ: ՀՀ-ում հույս ունեն, որ երկու հայկական պետությունների համագործակցության շրջանակում ՀՀ-ն Արցախից կվերցնի որոշ արդյունավետ զինատեսակներ, որովհետև դրանք գին-որակ համադրության մեջ դրանք հետաքրքիր են: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
